Դավիթ Պառավյանը՝ կրկին առաջատարների թվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում անցկացվող երկրորդ “Մեծ Եվրոպա” շախմատային բաց մրցաշարում Դավիթ Պառավյանը երրորդ տուրից հետո 8 այլ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հաղորդում է Armchess-ը։ 15-ամյա շախմատիստը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր: Ավետիք Գրիգորյանն ունի 2,5 միավոր, Տիգրան Լ. Պետրոսյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Վալենտին Փամբուկչյանը` երկուական միավոր: Երրորդ տուրում նրանք բոլորը հաղթանակ են տարել։




Լրահոս