Պորոշենկոն կոչ է անում Եվրոպային միավորվել Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերթական անգամ մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. փոխանցում է Tvzvezda-ն:

Անվտանգության հարցով Մյունխենի համաժողովի ժամանակ Պորոշենկոն մեղադրել է ՌԴ նախագահին կեղծ արժեքների տարածման, մարդու իրավունքների խախտման, հոմոֆոբիայի և Եվրոպայի տարածքում անհանդուրժողականության մեջ:

Պորոշենկոն վստահ է, որ Եվրոպայի դեմ միասնական ճակատով հանդես են գալիս «ռուսամետ և հակաեվրոպական կուսակցությունները»: Այդ պայքարում հաղթելու համար, Ուկրաինայի նախագահի խոսքով, անհրաժեշտ է միավորել ջանքերը:

Բավարիայում իր ելույթի ժամանակ Պորոշենկոն կոչ է արել Եվրոպային միավորվել՝ Ռուսաստանի դեմ պայքարի համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս