ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, ով Կիևում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համատեղ ասուլիիսի ժամանակ քննադատել էր Ռուսաստանի վարած քաղաքականությունը:
«Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը վաղուց գոյություն չունի, և տարածաշրջանում մեկ երկրի թելադրանքը չի անցնի, քանի որ չի համապատասխանում ժամանակակից աշխարհի սկզբունքներին: Ռուսաստանը և Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ են կառուցում, և Թուրքիային չի հաջողվի սեպ խրել այդ հարաբերություններում»,-Զախարովայի խոսքն է մեջբերում haqqin.az-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել էր Ռուսաստանին միջազգային նորմերի խախտման, ինչպես նաև ադրբեջանական հողերն օկուպացնելու հարցում Հայաստանին աջակցելու մեջ:
«Այսօր Ռուսաստանը համարվում է 3 պետությունների օկուպանտ՝ Ուկրաինայի, Վրաստանի և Սիրիայի: Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացումը ևս իրականացվել է Ռուսաստանի աջակցությամբ»,-հայտարարել էր Դավութօղլուն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան