Յարոսլավլի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յարոսլավլի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել: Զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցչի հայտարարությանը:

Փլատակների տակից ևս մեկ կնոջ մարմին է հայտնաբերվել: Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին, որոնց թվում՝ 2 երեխա:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ 5-հարկանի շենքի փլուզման պատճառ է դարձել գազի բալոնի պայթյունը, գազի արտահոսքն ու գազային սարքավորումների անսարքությունը:




Լրահոս