Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործողությունները պետք չէ համարել որպես մրցակցություն երկու երկրների միջև:
«Կոալիցիայի գլխավոր խնդիրն ահաբեկչության դեմ պայքարն է: Սիրիայում մրցակցություն չկա իմ և Պուտինի միջև»,-Bloomberg-ը մեջբերում է Օբամայի հայտարարությունը:
ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ Ռուսաստանը խելամիտ կգտնվի, եթե միանա ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիային և համագործակցի միջազգային հանրության հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օբաման և Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել էին սիրիական ճգնաժամի հարցը: