«Ստեղծվել է տարօրինակ մի իրավիճակ: Քաղաքապետարանը թույլատրել է, որ երկու քաղաքական ուժեր նույն տեղում, նույն ժամին հանրահավաք անցկացնեն: Սա
անպատասխանատու, ապօրինի եւ սադրիչ որոշում է: Բայց իշխանությունն ինչքան էլ սադրի, մենք լուծումներ կգտնենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ինչպես հայտնի է` և’ ՀԱԿ-ին, և’ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին թույլատրված է մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել:
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք հանդիպում են ունեցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների հետ, առաջարկել մարտի 1-ին հանդես գալ միասնական միջոցառմամբ:
«Մարտի 1-ը զոհերի հիշատակը հարգելու խնդիր է, ժողովրդի բողոքն է պետական ահաբեկչության դեմ: Մենք առաջարկել ենք կոնկրետ ծրագիր միասնական միջոցառման: Այսօր երեկոյան մենք պետք է հանդիպենք, որ նրանց պատասխանը լսենք»,-ասաց Զուրաբյանը: