«Յուվենտուս»-ն Ալեգրիին նոր պայմանագիր կառաջարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ն իր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին առաջարկում է մինչև 2018 թվականը գործող նոր պայմանագիր, որը վերջակետ կդնի իտալացի մասնագետի` «Չելսի» տեղափոխության մասին լուրերին, հայտնում է Leggo-ն:

Նոր պայմանագիրն Ալեգրիի համար առավել լավ պայմաններ կպարունակի: Բացի այդ, ակումբը մարզչին թիմի կազմի հզորացում կառաջարկի և կփորձի իր լավագույն ֆուտբոլիստներին պահել թիմում:  Հավելենք, որ Ալեգրին Թուրինում անցկացնում է իր երկրորդ մրցաշրջանը:




Լրահոս