Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդիպել է «Չելսի»-ի ղեկավարության հետ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են 46-ամյա մասնագետի՝ լոնդոնյան ակումբ հնարավոր տեղափոխության հարցը: Հավելենք, որ բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ ներկայումս լոնդոնյան ակումբը ժամանակավորապես գլխավորում է Գուս Հիդինկը: