ՌԴ պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրն ու պարգևատրել Սիրիայի ռազմական օպերացիայի մասնակիցներին. փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Համոզված եմ, որ քանի դեռ Ռուսաստանն ունի նման պաշտպաններ, կարող է վստահորեն նայել դեպի ապագա: Մենք հպարտանում ենք նրանցով: Հրաման է ստորագրվել՝ զինծառայողներին շքանշաններ և պարգևներ շնորհելու վերաբերյալ»,-հայտարարել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ Սիրիայում ռուս զինծառայողները բարձր պրոֆեսիոնալիզմ և ռուս զինծառայողի լավ որակներ են ցուցաբերում՝ արիություն և հավատարմություն ռազմական ավանդույթներին: