Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հանդիսանում է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը: Իսպանական ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանի նշանակումից հետո կրկին սկսել է ակտիվորեն հետաքրքրվել 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Marca-ն հայտնում է, որ «Ռեալ»-ը վստահ է` չնայած իտալական ակումբի պահանջած 120 միլիոն եվրոյին` կկարողանա տրանսֆերն իրականացնել 80 միլիոնով:
Հավելենք, որ Պոգբային ձեռք բերելու թեկնածուների թվում են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Բարսելոնա»-ն, սակայն կատալոնական ակումբը մտադիր չէ կիսապաշտպանի համար նման գումար վճարել: