Ապագա նախարարն արդեն Նախագահական է գնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը նախօրեին ՀՀ նախագահի նստավայր է գնացել` Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական զրույցի: Ինչպես հայտնի է՝ հենց Յոլյանն է նշանակվելու ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Երվանդ Զախարյանն օրեր անց կլքի իր աթոռը, քանի որ արդեն տարիքը «չի ներում»` շարունակելու նախարարական աշխատանքը: Դե, իսկ Յոլյանը Սերժ Սարգսյանի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունի, եւ ենթադրվում է, որ Լեւոն Յոլյանի՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակվելու մասին առաջիկա օրերին կհայտարարվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս