ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին:
Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի եւ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ