Դիարբեքիրում և Շըրնաքում թուրք-քրդական բախումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Դիարբեքիր և Շըրնաք նահանգներիի Սուր և Իդիլ շրջաններում թուրք-քրդական բախումները շարունակվում են: Ըստ թուրքական «milliyet» թերթի կայքի` Սուրում դեռևս պահպանվում է 2015թ. դեկտեմբերի 2-ին հայտարարված պարետային ժամը:

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, Շըրնաքի Իդիլ շրջանում թուրք-քրդական բախումների հետևանքով 2016թ. փետրվարի 16-ին հայտարարված պարետային ժամը նույնպես պահպանվում է: Աղբյուրը հայտնում է, որ այն բանից հետո, երբ թուրքական ուժերը քուրդ զինյալներից մաքրեցին շրջանի Յենի Մահալե թաղամասը, նրանք շարժվել են դեպի Թուրքգութ Օզալի թաղամաս: Այնտեղ փետրվարի 29-ին տեղի ունեցած բախումների ժամանակ 1 թուրք ոստիկան և 1 զինվոր է վիրավորվել:




Լրահոս