Այս մեդալը բարձր արդյունք էր ինձ համար. Լիլիթ Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաձգության Եվրոպայի առաջնությունում վազող թիրախ` խառը վազք երիտասարդ աղջիկների մրցապայքարում արծաթե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը մեծ արդյունք է համար Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:

«Մենք տեխնիկական շատ խնդիրների հետ բախվեցինք: Նախ իմ օպտիկան անընդունելի էր նրանց համար, փոխեցինք և տեդադրեցինք այլ օպտիկա, որը ապահովության համար տարել էինք մեզ հետ: Իմ վարժությունում այլ օպտիկայով ես զբաղեցրեցի 7-րդ հորիզոնականը, որում հաղթել էի նախորդ տարի: Այս երկրորդ վարժությունում ես դեռ մեդալ չունեի և այս մեդալը բավականին բարձր արդյունք էր ինձ համար: Հաջորդիվ կփորձեմ մասնակցել իմ վարժության մեծահասակների աշխարհի առաջնության, քանի որ տարիներ շարունակ սպասում եմ հենց մեծահասակների աշխարհի առաջնությանը: Կանենք ամեն ինչ, որ այլևս խնդիրներ չառաջանան»,-ՀԱՕկ լրատվականի հետ զրույցում ասաց Լիլիթ Մկրտչյանը:

Հունգարիայի Գիոր քաղաքում ավարտվեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն այդ առաջնությունում նվաճեց թիմային երկու բրոնզե մեդալ: Վազող թիրախ` խառը վազք երիտասարդ աղջիկների պայքարում 14 մրցակցուհուց Լիլիթ Մկրտչյանը` 366 միավորով գրավել է 2-րդ տեղը:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս