ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել փակել թուրք-սիրիական սահմանը՝ ահաբեկիչների մատակարարումները դադարեցնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի խորհրդի 31-րդ նստաշրջանի շրջանակներում:
«Հատուկ խնդիր է ահաբեկիչների մատակարարումների դադարեցումը, որի համար անհրաժեշտ է փակել թուրք-սիրիական սահմանը, որով զենք է մատակարարվում ահաբեկիչներին, այդ թվում՝ մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուններով, իսկ այդ մասին հայտած լրագրողների դեմ դատական հայց են ներկայացնում և ազատազրկում: Ի դեպ, խոսքի ազատության մասին»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ում հայտնել էին՝ «Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի գործողությունները կարող են խափանել հրադադարի ռեժիմը»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան