“ՀՀԿ-ում հակասությունները խորանում են ծերերի ու երիտասարդների միջև։ Արդեն իրար մեղադրում են հանրային հարթակներում միմյանց դեմ աշխատելու, իրար դեմ պատվերներ իջեցնելու մեջ։ Հիմա էլ հակասությունը ծագել է Էդուարդ Շարմազանովի շուրջ, որի դեմ “Ես զզվում եմ Շարմազանովիցե ֆեյսբուքյան շարժումը ևս վերագրում են մյուս թևին և կարծում են, որ դա սկիզբ է առել այն պահից, երբ պարզվել է, որ Շարմազանովը մեկնելու է Հունաստան՝ մասնակցելու իշխող կուսակցության համագումարին և ներկայացնելու է ՀՀԿ-ն։
Քանի որ այցը ոչ թե խորհրդարանական, այլ կուսակցական գծով է եղել՝ ՀՀԿ արտաքին կապերի, այսինքն՝ Աշոտյանի կողմից կազմակերպված, այցի մասին ԱԺ ղեկավարությունը, ի դեմս Հովիկ Արգամիչի, տեղյակ չի եղել։ Ըստ երիտթևի՝ տեղեկանալուց հետո էլ սկսվել են վերջին գործընթացները”,- գրում է թերթը։
Մանրամասները՝ այսօրվա համարում