Եվրամիությունը առաջին 95 միլիոն եվրո է տրամադրել Թուրքիային: Այս մասին հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը՝ ներկայացնելով Շենգենի վերականգնման հարցով Եվրահանձաժողովի ծրագիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջոցները ուղղված են ներգաղթյալների հումանիտար բավարարման համար:
«Այսօր մենք հրապարակել ենք հերթական զեկույցը՝ Թուրքիային առանց վիզային ռեժիմի սահմանման մասին»,-ասել է եվրահանձնակատարը: Նա նաև ընդգծել է, որ «միգրացիոն ճգնաժամի կարգավորման համար կարևոր է ԵՄ-Թուրքիա համագործակցությունը»:
Նշենք, որ մարտի 7-ին Բրյուսելում կկայանա ԵՄ-Թուրքիա գագաթաժողովը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան