Օրեր առաջ երգչուհի Սոնա Շահգելդյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարը` “N show” ակումբի տնօրեն Սամվել Ղազարյանի հետ, դարձավ խոսակցությունների առիթ: Շատերը մտածեցին, թե նրանք ընկերություն են անում: Սոնան շարունակ լռում էր ու ոչ մի մեկնաբանություն չէր անում, իսկ ահա ակումբի տնօրենը Slaq .am-ին ասել է, որ Սոնան եւ ինքը պարզապես գործընկերներ են եւ ոչ մի անձնական շփում երբեւէ չեն ունեցել: Հարցին, թե տեղյակ է եղել, որ Սոնան տեղադրում է լուսանկարը, Սամվել Ղազարյանն ասել է. “Մենք նկարվեցինք, Սոնան ասաց` կարո՞ղ եմ նկարը տեղադրել “Ֆեյսբուք”-ում, ասացի` այո՛, բայց դա ոչինչ չի նշանակում, մենք միասին չենք”:
ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՉԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ