ԱՄՆ-ն հայտնել է Մոսուլի ազատագրման հարցով օպերացիա սկսելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերքը հայտարարել է իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման հարցով օպերացիա սկսելու մասին, փոխանցում է Alsumaria հեռուստաալիքը:

Նա պարզաբանել է, որ փակվել են Մոսուլի և Ռաքքայի միջև ահաբեկիչներին զենքի մատակարարման ուղիները:

Բացի այդ, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ օպերացիայի պլանը լավ մշակված է:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է աջակցել Իրաքին՝ ահաբեկիչների դեմ պայքարում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս