ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես՝ որպես քաղաքապետ, որեւէ չարաշահում չեմ ունեցել, չարաշահումներ պետք է փնտրել գործեր տվողների մեջ, այդ ամեն ինչը սարքողների մեջ: Ես 13 տարի աշխատել եմ՝ իմ ամեն ինչը նվիրելով իմ քաղաքին, իմ երկրին, եւ եթե որեւիցե մեկն իմ չարաշահումների հետ կապված մի բան է ասում, ուրեմն նա անբարոյական պոռնիկ է»:

Վարդան Ղուկասյան «Առաջին լրատվական»

Իսկական «բարոյական ու աստվածավախ» մարդու մոտեցում. փաստորեն, չարաշահումների մասին հայտնելը եւ օրինական պատիժ պահանջելը, ըստ Ղուկասյանի, «գործ տալ» է: Սա տիպիկ կրիմինալի մտածելակերպ է, այն էլ աստվածավախ կրիմինալի, որը 13 տարի աշխատել է հանուն կրիմինալի, հանուն հանցավորության՝ ամեն ինչը նվիրելով հանցավոր տարրերի արգասաբեր գործունեությանը: Հիմա էլ հանրության, մասնավորապես լրագրողների զգալի մասին անբարոյական պոռնիկ է անվանում, քանի որ նրա չարաշահումների մասին խոսել են շատերը: Այստեղ տեղին է հիշել «գողն ամենաբարձրն է գոռում բռնե՛ք գողին» արտահայտությունը:




Լրահոս