Չեմ սիրում, երբ մշակույթը խառնում են քաղաքական գործընթացներին. Ռայմոնդ Պաուլսը՝ «Նոր ալիք»-ի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում Խորհրդային Միության էստրադայի լեգենդ, աշխարհահռչակ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը ներկայացրել է «Նոր ալիք» երաժշտական մրցույթը Յուրմալայից Սոչի տեղափոխելու վերաբերյալ իր գնահատականներն ու դիտարկումները, ինչպես նաեւ վերհիշել, թե ինչպես է Յուրմալայի հանրահայտ դահլիճում երիտասարդ տարիներին լսել հայկական ջազ, պատմել է իր ներկա ընթացիկ ծրագրերի մասին:

«Բոլորը խոսում են այդ փառատոնի` «Նոր ալիքի» մասին: Պատահական չէ, որ դուրս եկա (փառատոնի կազմկոմիտեի կազմից): Զուտ մասնագիտական տեսանկյունից պետք էր մտածել վերափոխման մասին, քանի որ անցած տասը տարիների ընթացքում պարզապես կրկնվում էինք` անընդմեջ նույն բանը, նույն կատարողներին ցուցադրելով: Բացի այդ` ինքնին այդ մրցույթը վաղուց արդեն հայտնվել էր երկրորդ, երրորդ պլանում… Եվ, վերջապես, հաջորդ պատճառը քաղաքականությունն է. չեմ սիրում, երբ մշակույթը խառնում են քաղաքական գործընթացներին»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է հանրահայտ կոմպոզիտորը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս