Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 11-12-ը կայցելի Հայաստան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսական խորհրդարանի ստորին պալատի ղեկավարն այսօր Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստ կանցկացնի:
Պետդումայի խոսնակը ՀԱՊԿ ԽՎ ղեկավար է:
Ինչպես ասվում է ՀԱՊԿ ԽՎ կայքում, նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդները, ինչպես նաև Կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները:
ՀԱՊԿ կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը: