Հյուսիսային Կորեան խոստանում է միջուկային զենքի նոր փորձարկումներ անցկացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ երկիրը պլանավորում է մոտ օրերս բալիստիկ հրթիռների և միջուկային մարտագլխիկների նոր փորձարկումներ անցկացնել, փոխանցում է BBC-ն:

Նրա խոսքով՝ պլանավորված փորձարկումները կոչված են ստուգել Հյուսիսային Կորեայի միջուկային արսենալի հուսալիությունը:

Անցած վերջին շաբաթվա ընթացքում ԿԺԴՀ առաջնորդը նմանատիպ մի շարք հայտարարություններ է արել:

Բոլոր հայտարարություններն արվել են՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդլայնման ֆոնին:

Միջազգային փորձագետները կասկածի տակ են դնում ԿԺԴՀ-ի մոտ միջուկային մարտագլխիկների առկայությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս