Վարչապետին առընթեր ՌԱԿ-ի պաշտոնաթերթ ինքնահռչակված,
իրականում Արա Աբրահամյանի սեփականություն հանդիսացող “Ագզ” օրաթերթը մի նյութ էր տարածել՝ “ՍՏԱԽՈՍԸ ՆՈՐԻՑ Ի ՀԱՅՏ Է ԵԿԵԼ” վերտառությամբ, որը
շտապել էր իր կայքով՝ Haynews.am-ով տարածել Տիգրան Սարգսյանին առընթեր
գործող մեկ այլ ավանդական կուսկացություն՝ Հնչակները, որում դարձյալ խոսվում
էր այն մասին, թե Հարություն Առաքելյանը վաճառել է կուսակցության տարածքներն ու արտասահման գնացել է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Հերթական անգամ պարզաբանենք, որ Առաքելյանը չէր կարող օտարել կուսակցության գույքը, այն պարզ պատճառով, որ այն իրեն չէր պատկանում, իսկ ՀՌԱԿ-ի գույքի օտարման որոշումը կայացվել է ՀՌԱԿ Հանրապետական վարչության կողմից, իսկ Ավետիքյանի ներկայիս կարկառուն տեղակալը եղել է այդ որոշումների
կատարողը:
Բայց զավեշտն այն է, որ այդ նյութի մեջ գրել են, թե Չեխիայի Հանրապետության
կողմից Առաքելյանին քաղաքական ապաստան տրամադրելն իրականության հետ ոչ մի աղերս չունի: Այ այստեղ մնում է հերթական անգամ խղճալ մեր առանց այն էլ խեղճուկրակ վարչապետին, որ այս լրատվամիջոցներն են իրեն պաշտպանության տակ առել, ու փորձում են իրենց կեղծ տեղեկությամբ գոնե մի քանի ժամով Տիգրան Սարգսյանին հեռու պահել խայտառակությունից:
Ներկայացնում ենք Հարություն Առաքելյանի անձնագրի պատճենը
(դիտավորյալ ձևափոխած, որպեսզի վարչապետի մանկլավիկները չփորձեն այդ
տվյալներն այլ նպատակների համար օգտագործել), որպեսզի փարատվեն
կասկածներն Առաքելյանի խոսքերի ճշմարտացիության հարցում:
Իսկ հիմա վարչապետին հերթական անգամ արջի ծառայություն մատուցած
ավետիքյանանմանները գուցե հրապարակայնորեն բացատրե՞ն, թե
արտասահմանյան ի՞նչ ինֆորմացիոն բազաներում են դեգերել ու երջանկացած գոչել՝ “էվրիկա”, Առաքելյանին քաղաքական ապաստան չեն տվել, նա ստախոս է, և
շտապել են այդ մասին գրել ու նյութի մեջ էլ իրենց տիրոջը՝ մեծն գանձագող, այժմ
նաև բիզնեսմենակործան Տիգրան Սարգսյանին պաշտպանության տակ առել:
ՀՌԱԿ լրատվական ծառայություն