Հունգարիայի իրավապահների կողմից ձերբակալվել է “օրենքով գող”` Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի): Իտալիայի տարածքում սպանություն կատարելու կասկածանքով: Ջանգվելաձեն ու մի խումբ վրացի հանցագործներ կասկածվում են Իտալիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Չեխիայի ու Լիտվայի տարածքներում հանցագործություններ կատարելու մեջ:
Նշվում է նաեւ, որ Մերաբ Ջանգվելաձեն մասնակից է Դեդ Հասանի սպանությանը: