7 star-ը որեվէ կապ չունի Երեվան Ջուր ՓԲԸ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Երևան Ջուր” ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոնում ստացված տեղեկությունների՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում, այդ թվում՝ Արաբկիրում, Նոր Նորքում և Մալաթիա-Սեբաստիայում, “7star” անվանմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բնակիչներին առաջարկում է մատուցել ջրի զտիչի մաքրման և սպասարկման ծառայություն, որի դիմաց գանձում է 200-ական դրամ:
Այս կապակցությամբ “Երևան Ջուր” ՓԲԸ-ն հայտնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ընկերությունը որևէ կապ չունի նշված կազմակերպության հետ: Վերջինս գործում է ինքնուրույն, ծառայության մատուցման առաջարկությունն անում է սեփական նախաձեռնությամբ ու պատասխանատվությամբ:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ զտիչը հանդիսանում է շենքի ներքին ցանցի բաղկացուցիչ մասը, որի տեխնիկական սպասարկումը չի մտնում ,Երևան Ջուեր ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակների մեջ:
“Երևան Ջուր” ՓԲԸ 




Լրահոս