Մարտի 22-ին նշում ենք Ջրի համաշխարհային օրը: Հայաստանը համարվում է միջին ջրային երկիր, որտեղ ջրային պաշարները բաշխված են մակերեսային ջրերում` գետերում եւ լճերում, եւ ստորգետնյա ջրերում:
Մակերեսային ջրերի պաշարները գնահատված են 7,7 միլիարդ խմ: Ստորգետնյա ջրերը գնահատված են 4 միլիարդ խմ: Ավելի քան 34 միլիարդ խմ ծավալով ռազմավարական պաշար է համարվում Սեւանա լիճը: