«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ տասն օր առաջ Հայաստանի մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի կողմից համայնքային բյուջեի՝ սոցիալապես անապահով բնակիչներին օգնելու համար նախատեսված գումարները սրընթաց ծախսելու փաստը: Հիշեցնենք, որ Հրազդանում ապրիլի 17-ին պետք է տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ:
Քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: Առաջին երկու ամիսների արդյունքներով Արամ Դանիելյանը հասցրել էր ծախսել սոցիալապես անապահով բնակիչներին օգնելու նպատակով ողջ կիսամյակի համար նախատեսված 9 մլն 775 հազար դրամից 4 մլն 845 հազարը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընդամենը երկու օր առաջ ստորագրած որոշմամբ Դանիելյանը նաեւ մնացած 4 մլն դրամն էլ է ծախսել՝ օգնության անվան տակ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: