ՀՀԿ-ն վաղը կքննարկի Լևոն Զուրաբյանի առաջարկը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասել է, որ վաղը իրենց հանձնաժողովում սկսելու են ՀՀ ԸՕ նախագծի քննարկումներ: Այդ քննարկման մասին Սահակյանը խոսել է, երբ նրանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունեն ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի 4+4+4 առաջարկի վերաբերյալ: Հիշեցնենք, որ նա առաջարկել էր ԸՕ-ն քննարկելու նպատակով մի ֆորմատ ձեւավորել, որում ներկայացված կլինեն չորսական ներկայացուցիչներ ԱԺ-ում ներկայացված իշխանական եւ ընդդիմադիր խմբակցություններից ու հասարակական կազմակերպություններից:

Ըստ Սահակյանի՝ իրենք պատրաստ են ցանկացած ձեւաչափով քննարկման. «Քննարկումների ժամանակ մենք երկու պարզ պայման ենք բարձրաձայնել. այնտեղ ինչ-որ որոշումներ չպետք է կայացվեն քվեարկության միջոցով, եւ երկրորդը, դա միակ բացառիկ ձեւաչափը չի, որտեղ պետք է քննարկենք ընտրական օրենսգրքի հետ կապված առաջարկությունները»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս