«Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքի դիտահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով իրականում տուժել է 6 քաղաքացի. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ մարտի 31-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք պայթյունով՝ առանց հրդեհի բռնկման, մեկ տուժած գտնվում է դիտահորում, երկու տուժած դուրս են բերվել տեղի ուժերով: ArmLur.am-ի թղթակիցը տեղից մանրամասներ է փոխանցում:

Մեր թղթակցի փոխնացմամբ` պայթյունի հետևանքով իրականում տուժել է 6 քաղաքացի, այլ ոչ թե 4: Նրանցից 5-ի վիճակը լավ է, իսկ 25 ամյա Հայկի վիճակը այս պահին ծայրահեղ ծանր է: Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյան:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում` քիչ ուշ:

 




Լրահոս