ArmLur.am-ի նկարահանող խումբը Հրազդանում շրջելու ընթացքում բազում իրավիճակներ է ֆիքսել, որոնք ի ցույց են դնում 14 տարի քաղաքապետ աշխատած Արամ Դանիելյանի անտարբեր վերաբերմունքը իր հարազատ թիմի՝ հրազդանցիների նկատմամբ:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե իրենք երեք ձևի աղբահանություն են իրականացնում:
Արդիականացված աղբահանության մասին, իհարկե, լավ է, որ խոսվում է: Այդ գիտակցումն արդեն կարևոր է: Բայց ողջ խնդիրն այն է, որ իրականում Հրազդան քաղաքում կան շենքեր, որտեղ զզվելի ու սարսափելի է մտնել:
Տեսարանն առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյուզի Մուրադյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան
Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան