Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հուլիսի 31-ին, ժամը 00.50-ին, հաղորդում է ստացվել, որ Զովունի գյուղից 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից armlur .am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Զովունի գյուղում “Միցուբիշի Պաջերո ԻՕ” մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորումից հետո ավտոմեքենայի ուղեւոր Կարեն Մ.-ն նստել է ավտոմեքենա, որի ընթացքում մեքենայի սրահում բոց է բռնկվել, եւ ստացել է այրվածքներ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: