ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ գործադիր իշխանության ղեկավարը Մարտակերտ քաղաքում և Մատաղիս ու Թալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետևանքներին, ինչպես նաև՝ հանդիպել տեղի բնակիչների հետ: Ա. Հարությունյանը երախտագիտություն է հայտնել բնակիչներին՝ ստեղծված իրավիճակում խիզախություն դրսևորելու և հայրենի համայնքներում մինչև վերջ կանգնելու վճռականության:
Մանրամասները` տեսանյութում