Երեկ «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ի նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հաշվեհամարի փակումը 15 օրով հետաձգվում է. «Քանի որ հիմա շատերը մեկնել են ամառային հանգստի, այս պատճառով էլ հաշվեհամարի փակումը կլինի օգոստոսի 15-ին: Ինչից հետո համապատասխան հանձնաժողովը կքննարկի, կորոշի, թե ինչ կարգով է բաժանվելու գումարը: Այն մարդիկ, որոնք դեռ չեն հասցրել ինչ-որ չափով օգնել կարկուտից տուժած մարդկանց, հիմա կարող են մինչեւ օգոստոսի 15-ը գումար փոխանցել»: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում մոտ 13 հազար գյուղացիական տնտեսություններին կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ: Իսկ հիմնադրամի հաշվեհամարին փոխանցված գումարի չափը կազմում է ընդամենը 237 միլիոն դրամ:
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ