Նեյմարը մի քանի պայմաններ է ներկայացրել «Բարսելոնա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն իսպանական ակումբի  հետ պայմանագիրը երկարաձգելու համար պահանջում է աշխատավարձի հնգակի բարձրացում՝ 9-ից մինչև 45 մլն եվրո:

AS-ը հայտնում է,  որ 24-ամյա ֆուտբոլիստի պահանջները բավարարելու համար Իսպանիայի չեմպիոնը կգտնի նոր տիտղոսային հովանավոր և կերկարաձգի պայմանագիրը Nike-ի հետ:

Սպասվում է, որ բրազիլացու հետ «Բարսելոնա»-ի պայմանագրի երկարաձգումը տեղի կունենա մրցաշրջանի ավարտից հետո:




Լրահոս