Ահազանգեր ընտրակաշառքի բաժանման մասին. փաստում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրությունների ընթացքին հետևել են և ընդհանուր կոնկրետ բան չի կարող ասել.

«Գնահատականի առումով, վաղ առավոտից, մինչեւ ժամը 14:30 ընտրողների մեծ հոսք կար ընտրատեղամասեր, եւ գրեթե բոլոր տեղամասերում մենք ունեիքն խնդիր, որպեսզի կարողանայինք ապահովել ընտրողի ոչ ավել քան 15 ընտրողի ներկայություն: Բայց հիմա մեր վստահված անձինք ասում են, որ հազիվ 5-10 րոպեն մեկ հազիվ ընտրողներ են մտնում ընտրատեղամաս: Սա նշանակում է, որ այն ընտրողները, ովքեր որեւէ շահագրգռվածություն են ունեցել եկել են ընտրատեղամասեր եւ հիմա այդ պատճառով այդ հոսքը դադարել է, եւ կարծում եմ հիմա ընտրատեղամաս գալու են այն մարդիկ, ովքեր ավանդական հայկական ընտրական մեխանիզմներով կախված չեն»:  Նիկոլ Փաշինյանը նաև  տեղեկացրեց, որ շտաբը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգեր է ստացել:

Մանրամասները` ArmLur տեսանյութում:




Լրահոս