ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի արձակման կադրեր է հրապարակել: Արձակումը տեղի է ունեցել ապրիլի 15-ին Աստրախանի մարզում «Կապուստին Յար» պոլիգոնում, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
ՌԴ ՊՆ-ն նշում է, որ պայմանական հակառակորդը, ում ուղղությամբ արձակվել է հարվածը, չի կարողացել հայտնաբերել հրթիռը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ: Հրթիռը, գերատեսչության պնդմամբ, հարվածել է նշանակետին:
«Իսկանդեր-Մ»-ն օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգ է: Համարվում է, որ այն կարող է մինչև 500 կմ հեռավորությամբ հարված հասցնել: