Միքայել Մելքումյանը՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտո՞ր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում, ամենայն հավանականությամբ՝ հունիսին, սպասվում են Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններ։ Գործող ռեկտորի՝ Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում Է մայիսին։ Խոսակցություն կա, որ ռեկտոր դառնալու հավակնություն ունի նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Վերջինս նույն համալսարանում դասախոս Է, պրոֆեսոր և ամբիոնի վարիչ Է աշխատում։

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ասաց,  որ  թեկնածուների  ցանկն առայժմ հայտնի չէ, քանզի մրցույթ դեռ չի հայտարարվել։ Հետևաբար չգիտի, թե ովքեր կառաջադրվեն։ Կարող Է միայն իր մասին ասել, որ ինքը ցանկություն ունի կրկին առաջադրվելու. «Էս պահին ցանկություն ունեմ, չգիտեմ՝ ավելի ուշ ինչ-որ բան կփոխվի, թե ոչ, բայց Էս պահին ոնց որ ունեմ նման ցանկություն»։

Ինչ վերաբերում Է Մելքումյանի առաջադրվելու մասին խոսակցություններին, պարոն Աթոյանն ասաց, որ չի լսել նման բան։ «Ճիշտն ասած՝ իր հետ շփվում եմ հաճախակի, մտերիմ ենք, բայց ինքն անընդհատ քաղաքական գործունեությունից Է խոսում, և ես Էս պահի դրությամբ, ճիշտն ասած, չեմ լսել նման բան։ Բայց Եթե նույնիսկ նման ցանկություն ունի… չգիտեմ, դեռ մի տարի իրենք ժամանակ ունեն»,–ասաց նա, ապա ավելացրեց. «Բայց Էս պահի դրությամբ, իհարկե, ես չեմ կարող որևէ բան բացառել»։

Խոսեցինք նաև Միքայել Մելքումյանի հետ։ Վերջինս կտրականապես հերքեց, ասաց, որ նման բան չկա՝ ընդգծելով, որ առաջին անգամ մեզանից է լսում այդ մասին և նման ցանկություն էլ չունի։ «Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած։ Ռեկտորն իմ լավ ընկերն է, և, ընդհանրապես, եթե նա իմ ընկերն էլ չլիներ, ես երբեք չէի հավակնի ռեկտորի պաշտոնին, քանի որ ես շատ գոհ եմ նրանից, ինչ որ կա»,–ասաց նա՝ ակնարկելով իր ներկա կարգավիճակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս