«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին:
1. ս.թ. ապրիլի 21-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
2. ս.թ. ապրիլի 21-ին ժամը 08.00-ից մինչեւ ապրիլի 22-ը ժամը 08.00-ն կդադարեցվի`
• Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Բագրեւանդ թաղամասի, Մոլդովական փող. 27 համարի, Ջրվեժի` Մայակ եւ Բանավան թաղամասերի,
• Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղ. 32, 33, 34, 38, 39, Չարենցի թաղ. 12 համարների,
• Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: