Ահազանգով մեկնած ոստիկանները ատրճանակ և 116 փամփուշտ հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Դավիթ Անհաղթի հուշարձանի հետևի կամրջի տակ զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է փաթեթ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 116 փամփուշտ և «Կոմբատ-ՊՊ-9ՄՄ» գրառմամբ ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս