Ինչու սոցիալապես անապահով ընտանքիների երեխաները չեն կարողանում կրթություն ստանալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին`  ինչպես է պատահում, որ առաջնագծում միայն սոցիալապես անապահով երեխաներն են ծառայում, պատասխանել էր. «Այստեղ կան օբյեկտիվ հանգամանքներ, որ պետք է պարզաբանենք և մեր հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, գիտական թեզեր պաշտպանել և ազատվել, տարեկետում ստանալ: Բարձր խավերի ընտանիքներից են, որ դիմում են ուսումնական հաստատություններ, և նրանց մեծ մասն էլ հետագայում լրացնում է սերժանտական կազմը»:

Այսօր ArmLur.am-ը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց `  ինչու ստեղծված չեն այնպիսիպայմաններ, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները ևս կարողանան կրթություն ստանալ: Նրա խոսքով` Հայաստանում հավասարաչափ է բաշխված ուսանողների թվաքանակը: «Հայաստանի կրթության համակարգում ներկայացված է մասնակցություն բոլոր սոցիալական շերտերում, և մեծ խնդիր է մեզ համար վարձավճարների հարցը», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս