![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/Gareth-Bale.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստը մկանային գերլարվածության պատճառով բաց է թողել Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպումը: Սակայն ակնկալվում է, որ ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Ռայո Վալյեկանո»-ի դեմ հանդիպմանը: