Հայ ժողովուրդը միայնակ չէ Հայոց ցեղասպանության ճանաչման պայաքարում. Շավարշ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ժողովուրդը միայնակ չէ Հայոց ցեղասպանության ճանաչման պայաքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը համամարդկային խնդիր է:

Եվ բնական է, որ այդ հարցում հայերը, որպես ամենադաժան ցեղասպանությունն ապրած ժողովուրդ, պիտի առաջին շարքերում լինեն: Այստեղ մենք միայնակ չենք, եւ դա ցույց տվեց երեկվա գլոբալ ֆորումը»,­ասաց Շավարշ Քոչարյանը: Նա ընդգծեց, որ մարդկության դեմ նման հանցագործություններն ապագայում չկրկնվելու համար անհրաժեշտ է միջազգային ամբողջ հանրության կողմից ճանաչում եւ դատապարտում: Շավարշ Քոչարյանը նշեց, որ հայ ազգը միասնական է, ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս ընդգծեց դա: «Միասնությունը խոսքերով չէ, գործով է, և այս վերջին իրադարձությունը ցույց տվեց, թե ինչ փայլուն հասարակություն ունենք մենք, և թե ինչպիսի միասնական ժողովուրդ ենք»,­-հավելեց Շավարշ Քոչարյանը:




Լրահոս