«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի մոտ Սերժ Սարգսյանի հարցազրույցը երկու հարց է առաջացրել, մասնավորապես.
1. «Նա հիմա է՞լ կողմ է , այսպես կոչված, «կազանյան փաթեթին» որով հայկական կողմը հանձնում է հինգ ազատագրված շրջան առանց Արցախի վերջնական կարգավիճակի ճշտման:
2. Եթե Ադրբեջանը այնուամենայնիվ Կազանում ստորագրեր այդ փաստաթուղթը, ի՞նչ վիճակի մեջ մենք կհայտնվեինք: Հայկական կողմի հաշվարկը արդյո՞ք ավանտյուրա չէր, որ այդպիսի բախտորոշ հարցի լուծումը թողնվել էր Իլհամ Ալիևի որոշման վրա»: