Կարող են հետևել նաև այլ պաշտոնանկություններ. Կորյուն Նահապետյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սա նշանակում է, որ կոկներտ բարձրաստիճան անձինք թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով զինվորականների պաշտոնանկություններին, այս մասին նշեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Կարծում եմ, որ իրավիճակի խորքային վերլուծություն է կատարվել և կայացվել է համապատասխան որոշում», – նշեց նա, հավելելով, որ  կարող են հետևել նաև այլ պաշտոնանկություններ:

«Պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերի գլխավոր շտաբում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ, և դրանց արդյունքում կկայացվեն որոշումներ, որոնց հետևանքով կարող են նաև այլ ներկայացուցիչներ ենթարկվել պատասխանատվության», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս