Հալեպում կատաղի մարտեր են ընթանում. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին սիրիական Հալեպ քաղաքում ակտիվացել են ռազմական գործողությունները: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Հումանիտար հարցերի կոորդինացման վարչությունը հաղորդագրություններ է ստացել Հալեպ քաղաքում վերջին օրերին ռազմական գործողությունների ակտիվացման մասին»,-ասել է Դյուժարիկը՝ հավելելով, որ տեղեկություններ են ստացվել ավիահարվածների, ցամաքային գործողությունների մասին, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ կորուստների:

«Ռազմական գործողությունների արդյունքում տուժել է քաղաքացիական ենթակառուցվածքը, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ և մզկիթներ»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում ծայրահեղ անհանգստացած են իրավիճակի սրմամբ: Նա նաև հավելել է, որ համաշխարհային կազմակերպությունը «շարունակում է հետևել իրավիճակին և կոչ է անում կոնֆլիկտի կողմերին միջոցներ ձեռնարկել միջազգային իրավունքներին համապատասխան քաղաքացիական անձանց պաշտպանության համար»:




Լրահոս