Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է ներկայանալ քննչական կոմիտե և պատասխանել իրավապահների հարցերին. հետաքրքիր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի իր աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է ներկայանալ հարցաքննության:

Հիշեցնենք, որ պատգամավորի հաղորդման հիման վրա երեկ շորթման կասկածանքով ձերբակալվել են analitik.am լրատվականի տնօրենն ու նրա օգնականը:

Զարմանալի է` ինչու է պատգամավորը դիմել իրավապահներին, եթե պետք է հրաժարվեր նրանց հարցերին պատասխանել:

Ի դեպ, ArmLur.am-ը փորձեց որոշ հանգամանքներ իմանալ լրատվական կայքի աշխատակիցներից, սակայն պարզեցինք, որ նրանք այսօր են տեղեկացել կատարվածի մասին: Լրագրողներից Արթուրը մեզ հայտնեց, որ կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին խմբագրակազմը վերջին անգա տեսել է երեկ, իսկ այսօր արդեն պաշտոնական հաղորդագրությունից տեղեկացել է կատարվածի մասին. «Հետագա գործունեության և այլնի մասին կհայտնի Անին, երբ ունենա դրա հնարավորությունը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, Անի Հովհաննիսյանի հետ երեկ ձերբակալվել է նրա օգնականը` Վարդ Գիշյանը:




Լրահոս