Ղրիմում Հաղթանակի օրը տեղի կունենա «Սրտի հիշատակ» ֆիլմի պրեմիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ից սկսած և մինչև հունիսի վերջ Ռուսաստանի խոշոր քաղաքներում տեղի կունենա ռեժիսոր Վլադիմիր Ռուսանեվիչի «Սրտի հիշատակ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Մեծ Հայրենական պատերազմի Հայաստանում բնակվող վետերանների մասին: Ֆիլմը ստեղծվել է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության (ՀՌԵՄ) կողմից Երևանում Ռուսական Գիտության և Մշակույթի կենտրոնի հովանավորությամբ:

Վավերագրական ֆիլմը նվիրված է Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակին: «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության (ՀՌԵՄ) նախագահ Գոհար Ղումաշյանի խոսքերով ֆիլմում նկարահանված են պատերազմի 20 վետերաններ, որոնք բնակվում են Հայաստանում: «Այս ֆիլմով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ պետք չէ մեր իդեալին փնտրել գունազարդ հոլիվուդյան ֆիլմերում, իրական ՀԵՐՈՍՆԵՐԸ մեր կողքին են: Եվ մենք պետք է անենք ամեն հնարավոր բան, որպեսզի մեր վետերանները զգան իրենց գնահատված», – նշել է Ղումաշյանը:

«Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ դեր է խաղացել հայ ազգը Մեծ Հաղթանակում: Մեծ Հայրենական պատերազմը ևս մեկ փորձություն էր հայ ազգի համար մեր դարավոր պատմության ընդացքում,որը մենք պատվով հաղթահարեցինք: Եվ մեր՛ յուրաքանչյուրիս խնդիրն է մեծացող սերնդին փոխանցել իրականությունը մեր պատմության մասին»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Վլադիմիր Ռուսանեվիչը:

Մայիսի 7-ին տեղի կունենա պրեմիերա Սիմֆերոպլում, մայիսի 9-ին՛ Սևաստոպլում, 15-ին՛ Մոսկվայում, 20-ին՛ Պերմում, Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգում և շատ այլ քաղաքներում: Մինչև հունիսի վերջ Ռուսաստանի խոշոր քաղաքների կինոթատրոններում տեղի կունենան «Սրտի հիշատակ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունները՛ Ռուսաստանի հայ երիտասարդների կոնգրեսի հովանավորությամբ

Նշենք, որ Երևանում ռեժիսոր Վլադիմիր Ռուսանեվիչի «Սրտի հիշատակ» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մշակույթի տանը:




Լրահոս