ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Այն երեխաները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն, բայց ուսում են
ստացել այլ երկրներում, կարո՞ղ են իրենց կրթությունը շարունակել այստեղ՝
ՀՀ-ում, ռուսերենով:

Աննա Այվազյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ.
Մինչեւ 5-րդ դասարանը ներառյալ այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ
դպրոցներում (դասարանում) անընդմեջ սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ
վերադառնալիս կարող են մինչեւ ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ
կիսամյակում վերադառնալիս մինչեւ հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել
ռուսերեն ուսուցմամբ դասարանում՝ այդ ընթացքում հայերենի իմացությունը
ապահովելու եւ սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ
դասարան տեղափոխվելու պայմանով:
Մինչեւ 6-րդ դասարանը ներառյալ (առնվազն
չորս ուստարի) եւ բարձր դասարանները այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ
դպրոցներում (դասարանում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ
վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով ուսուցմամբ
համապատասխան դասարաններում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում աշակերտների թվի կտրուկ նվազումը՝
պատկան մարմինները դրսից եկած աշակերտներին ոչ միայն պետք է ընդունեն,
այլեւ որոշակի խրախուսական միջոցառումներ կազմակերպեն` իրավիճակը փոքր-ինչ
շտկելու համար, քանի որ այդպես էլ արտագաղթը կանխելու շոշափելի քայլեր
դեռեւս չեն իրականացվում:




Լրահոս