Ադրբեջանը խոսոտովանել է շփման գծում հերթական զինծառայողների կորուստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է հերթական զինծառայողների կորուստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը հայտնել է, որ Բաքվի զինվորական հոսպիտալում ապրիլի 8-­ին մահացել է ապրիլի 2-­ի մարտերում ծանր վիրավորված կապիտան Սավալանով Նեջմեդին Աքիֆ օղլուն:

Ընդ որում, Ադրբեջանի ՊՆ-­ը կապիտանի մահվան մասին հայտնել է Meydan TV-­ի կողմից այդ մասին հրապարակումից հետո: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորքերի հետ շփման գծում էլ ոչնչացվել է ադրբեջանական բանակի զինծառայող Հեյդարով Ալի Ինթիգամ օղլուն, որին պետք է հուղարկավորեն մայիսի 9­-ին Բաքվի մերձակա Գոբու ավանում: Ադրբեջանական որոշ աղբյուրների համաձայն` զինծառայողը սպանվել է Թառթառի հատվածում:

Ադրբեջանը մինչ այժմ սեփական հասարակությունից թաքցնում է ապրիլի սկզբին ԼՂՀ-­ի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում ոչնչացված զինծառայողների իրական թիվը:




Լրահոս